Արման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Աբդուլ-Ազիզ Աբդուլվահաբովի հետ

14 Դեկտեմբերի 2025, 18:04

Սպորտ

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցում գրել է, որ մենամարտ է անցկացնելու խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ, մարտական սամբոյի Ռուսաստանի գավաթի մրցանակակիր, պանկրատիոնի Եվրոպայի չեմպիոն, ունիվերսալ պայքարի աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ MMA մարտիկ Աբդուլ-Ազիզ Աբդուլվահաբովի հետ:

«Աբդուլ Ազիզ Աբդուլվահաբովի դեմ գրապլինգի գոտեմարտ կանցկացնեմ երեկոյի գլխավոր իրադարձությունում՝ ACBJJ մրցաշարում։ Սպասում եմ բոլորին», — գրել է նա։