Արման Ծառուկյանը Մոսկվայում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի
13 Դեկտեմբերի 2025, 13:30
UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
29-ամյա հայ մարտիկի մասնակցությամբ գոտեմարտը կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը, մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting-ի գլխավոր իրադարձության մասնակիցներից մեկը լինելու մասին: