Արման Ծառուկյանը որակազրկվել է 9 ամսով և տուգանվել 25 հազար դոլարով

26 Հունիսի 2024, 16:00

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկ Արման Ծառուկյանին Նևադայի նահանգային մարմնամարզական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է և տուգանել 25 հազար դոլարով՝ UFC 300-ում երկրպագուին հարվածելու համար։

Նրա որակազրկման ժամկետը կարող է կրճատվել մինչև վեց ամիս, եթե նա տեսահոլովակ թողարկի բուլինգի դեմ պայքարի արշավի համար:

Հանձնաժողովը նշում է, որ միջադեպը «կարող էր աղետալի հետևանքներ ունենալ բոլոր մասնակիցների համար», և որ սա մեղմ պատիժ է Ծառուկյանի՝ նման արարքի համար։ Ըստ աղբյուրի՝ եթե կրկնվեն նմանատիպ գործողությունները, ապա շատ ավելի խիստ պատիժ կսահմանվի:

Հիշեցնենք, որ UFC 300-ում Արման Ծառուկյանը հաղթել է UFC-ի 70 կգ քաշայինների նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրային: MMA-ում Արմանը տարել է 22 հաղթանակ և երեք պարտություն։

Հիմա եթերում