Արման Ծառուկյանը պատրաստվում է Դեն Հուքերի հետ մենամարտին

22 Նոյեմբերի 2025, 23:03

Սպորտ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կկայանա UFC Fight Night 265 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը կլինի ռուսաստանաբնակ հայազգի մարզիկ Արման Ծառուկյանի և թեթև քաշային կարգի վարկանիշի յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Դեն Հուքերի մենամարտը։

​Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի ապրիլին UFC 300 մրցաշարում, որտեղ հաղթել էր Չարլզ Օլիվեյրային մրցավարների առանձին որոշմամբ։ Նա ունի 22 հաղթանակ և երեք պարտություն։