Արման Ծառուկյանը պատրաստվում է Լաս Վեգասում կայանալիք մենամարտին

20 Փետրվարի 2024, 09:42

Սպորտ

Կիսլովոդսկի «Յուգ սպորտ» մարզաբազայում անցկացվում են խառը մենամարտերի (MMA) մարզիկների համար հավաքներ: Այս մասին հայտնում է Կիսլովոդսկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այնտեղ մարզվում է UFC-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում ընդգրկված ազգությամբ հայ խառը մենամարտերի ռուսաստանաբնակ մարզիկ Արման Ծառուկյանը, որը պատրաստվում է ապրիլի 13-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտին։

Ըստ աղբյուրի՝ Ծառուկյանը խոսել է մարզաբազայի հիանալի պայմանների մասին, որոնք հարմար են ոչ միայն մարզվելու, այլև ապրելու համար՝ ընդգծելով, որ իրենք ունեն այն ամենն, ինչ անհրաժեշտ է մարզիկներին։

Հիմա եթերում