Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել նոր մենամարտին
18 Հունվարի 2026, 12:22
MMA մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել իր առաջիկա մենամարտին։ Նա սոցիալական ցանցերում կիսվել է լուսանկարով՝ նախկին թեթև քաշային չեմպիոն Դեմետրիուս Ջոնսոնի հետ։
«Անմիջապես թռիչքից հետո՝ մարզասրահում լեգենդի հետ»,-գրել է նա։
Չնայած կոնկրետ մրցակիցը չի նշվել, Ծառուկյանը նախկինում հետաքրքրված էր ազատ ոճի ըմբշամարտի մենամարտով Մայքլ Չենդլերի հետ։