Արման Հարությունյանը դարձել է 12-րդ ամառային սպարտակիադայի բրոնզե մեդալակիր աշակերտների շրջանում

31 Հուլիսի 2024, 15:55

Սպորտ

Մոսկվայի Օլիմպիական հերթափոխի թիվ 1 ուսումնարանի բռնցքամարտիկ Արման Հարությունյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի աշակերտների 12-րդ ամառային պատանեկան սպարտակիադայում:

15-16 տարեկան պատանիների մինչև 70 կգ քաշային կարգում Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչում մարզիկը զիջել է Եվրոպայի և Ռուսաստանի 2024թ. առաջնության հաղթող Պրոխոր Ստարցևին Վոլգոգրադից:

Սպարտակիադան տեղի է ունեցել Ուլյանովսկ քաղաքում։ Մրցանակների համար պայքարում էր ավելի քան 190 բռնցքամարտիկ։

Հիմա եթերում