Արման Հովհաննիսյանի մեծ մենահամերգը՝ Մոսկվայում

17 Մարտի 2025, 18:42

Հայեր

Մոսկվայում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի առաջին մեծ մենահամերգը։ Այս երաժշտական իրադարձությանը Live Arena-ում ներկա է գտնել 12 հազար  հանդիսատես: Համերգը կազմակերպել էր «Եվրոմյուզիք» պրոդյուսերական կենտրոնը։

Համերգային ծրագրին մասնակցել են նաև հայ էստրադայի հայտնի աստղեր՝ Ձախ Հարութը, Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Աբրահամ Ռուսոն և այլք։

«Համերգին հրավիրված են աստղեր, որոնց հետ դուետներ ունեմ, որոնց հետ ընկերություն եմ անում։ Անչափ շնորհակալ եմ նրանց, որ եկել են ինձ աջակցելու և ուրախացնելու մեր սիրելի հանդիսատեսին»,- նշել է երգիչը:

Բեմում հնչել են ոչ միայն արտիստի լավագույն սոլո հիթերը, այլև հայտնի դուետները։ Համերգը լի էր բազմաթիվ անակնկալներով և վառ շոուներով։