Արման Մրտեյանը՝ բազկամարտի աշխարհի եռակի փոխչեմպիոն
16 Սեպտեմբերի 2025, 17:00
Սեպտեմբերի 10-27-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնող Արման Մրտեյանը կրկին փայլել է իր մասնակցությամբ և 60 կգ քաշային կարգում 3-րդ անգամ դարձել աշխարհի փոխչեմպիոն։
Երիտասարդ բազկամարտիկը Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, մրցում է մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։
Նշենք, որ այս մարզիկը Եվրոպայի առաջություններին ցուցաբերել է բացառիկ արդյունք․ միաժամանակ իր տարիքային խմբի ոսկե մեդալները նվաճելուց զատ, հաղթել է նաև մեծահասակների մրցապայքարում ու 4 օրում 4 ոսկե մեդալ նվաճել։
Հիշեցնենք, որ բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությանը մասնակցում են 59 երկրի ներկայացուցիչներ։