Արման Մրտեյանը Եվրոպայի բազկամարտի առաջնությանը չեմպիոն է դարձել
Մոլդովայում ընթացքող Եվրոպայի բազկամարտի և պարաբազկամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել։
Առաջնությանը մասնակցում է 31 երկրի ավելի քանի 900 մասնակից։
60 կգ քաշային կարգում մրցող մեր մարզիկը Եվրոպայի քառակի չեմպիոն է, նա նվաճել է ոչ միայն իր տարիքային խմբի ոսկե մեդալները, այլ նաև նույն քաշային կարգի մեծահասակների ոսկե մեդալները՝ աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։
Մրտեյանը նաև աշխարհի կրկնակի փոխչեմպիոն է։ Մարզիկը վաստակել է «Հայկական վագր» մականունը։