Արման Օսիպյանը և Տիգրան Նալբանդյանը՝ Ստավրոպոլի փառատոնի լավագույն բռնցքամարտիկներ
13 Հունվարի 2025, 16:21
Ստավրոպոլում անցկացվել է «Բռնցքամարտն ընդդեմ թմրանյութերի» խորագրով մարզական փառատոնը։
Միջոցառման արդյունքում լավագույն մասնակիցներ են դարձել 8 մարզիկներ, այդ թվում՝ Արման Օսիպյանը և Տիգրան Նալբանդյանը։ Փառատոնին մասնակցել է մոտ 100 պատանի բռնցքամարտիկ։
Քաղաքապետ Իվան Ուլյանչենկոյի խոսքով՝ միջոցառումն ուղղված էր երիտասարդ մարզիկների շրջանում թմրամիջոցների օգտագործման նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, սպորտում մաքուր և ազնիվ մրցակցության գաղափարի քարոզմանը և հետագայում հակադոպինգային կանոնների խախտումների կանխարգելմանը: