Արման Թահմազյանը՝ 12-13 տարեկանների գրեպլինգի Ռուսաստանի առաջնության հաղթող
25 Հունիսի 2025, 18:18
Կրասնոդարի երկրամասի պատանի ըմբիշ Արման Թահմազյանը ոսկի է նվաճել հունիսի 18-23-ը Կասպիյսկում կայացած 12-13 տարեկանների գրեպլինգի Ռուսաստանի առաջնությունում: Նա դարձել է լավագույնը մինչև 55 կգ քաշային կարգում:
Մինչև 42 կգ քաշային կարգում Ալբերտ Փարեմուզյանը բրոնզե մեդալ է բերել Կուբանին՝ երկրի ուժեղագույն մրցակիցների շրջանում գերազանց արդյունք ցուցաբերելով:
Մրցաշարին մասնակցել են ավելի քան 1300 մարզիկներ Ռուսաստանի 59 մարզից։