«Արմանը կկարողանա՞ ցնցել աշխարհը». մարզիչ Թիմ Ուելչը՝ Ծառուկյան-Մախաչև առաջիկա մենամարտի մասին

14 Հունվարի 2025, 18:23

Սպորտ

UFC-ի ամերիկացի մարտիկ Շոն Օ’Մալլիի մարզիչ Թիմ Ուելչը կիսվել է թեթև քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսի համար Ծառուկյան-Մախաչով մենամարտի սպասելիքներով: Այս մասին գրում է sport24.ru-ն:

Արման Ծառուկյանը և Իսլամ Մախաչևը հունվարի 19-ին կպայքարեն չեմպիոնական գոտու համար Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք UFC 311 մրցաշարում:

«Կարծում եմ՝ Արմանը լավ մենամարտ կունենա Իսլամի հետ։ Կկարողանա՞ Ծառուկյանը 25 րոպե անընդմեջ հավասար պայքարել, 25 րոպե սխալներ թույլ չտալ, չգիտեմ։ Մենք դա կպարզենք։ Իսլամը հենց այնպես չէ քաշային կարգերից դուրս լավագույն մարտիկը: Նա այնքան հմուտ է ջիու-ջիթսուում, այնքան անհավանական է ըմբշամարտում։ Նա պայքարում է մանկուց։ Կկարողանա՞ Արմանը ցնցել աշխարհը»,- հայտարարել է Ուելչը յութուբյան իր ալիքում։

Արման Ծառուկյանը 25 մենամարտերից 22-ում հաղթանակ է գրանցել: Իսլամ Մախաչևը 27 մենամարտ է անցկացրել MMA-ում և տարել 26 հաղթանակ: