Արմավիրցի Ալբերտ Բադայանցը ոսկե մեդալ է նվաճել համառուսաստանյան սամբոյի մրցաշարում

26 Մայիսի 2025, 17:05

Սպորտ

Սարատովում մայիսի 23-26-ը կայացել է սամբոյի Համառուսաստանյան մրցաշարը, որի ընթացքում Ռուսաստանի Արմավիր քաղաքից Ալբերտ Բադայանցը ոսկե մեդալ է նվաճել, գրում է «Արմավիրսկիյ սոբեսեդնիկ»-ը:

Ալբերտը երեք հանդիպում է անցկացրել 79 կգ քաշային կարգում։ Եզրափակչում գոտեմարտել է Սարատովից Ումար Ալիևի հետ։

«Եզրափակիչ հանդիպումը ծանր էր։ Մրցակիցը լավ էր պատրաստվել։ Իսկ հարազատ դահլիճում միշտ ավելի հեշտ է ելույթ ունենալ։ Այնուամենայնիվ, Ալբերտը հաղթեց 2:1 հաշվով»,- ասել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական ռեզերվի մարզադպրոցի մարզիչ Երվանդ Մղդսյանը:

Մրցաշարին մասնակցել է Ռուսաստանի 20 մարզից 200 սամբիստ: