Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում

04 Հոկտեմբերի 2024, 00:15

Հայեր | Մշակույթ

«Ռոսիա» հեռուստաալիքով հոկտեմբերի 4-ին կկայանա «Ну-ка, все вместе!» նախագիծը, որտեղ ելույթ կունենա երիտասարդ արմավիրցի վոկալիստ Մելքոն Վարդանովը։

Եթե Մելքոնը հաղթի, նրան սպասվում է շոուի գավաթի համար վոկալ մրցույթ և 5 միլիոն ռուբլի դրամական մրցանակ: Հաղթողին հնարավորություն կընձեռվի նաև «Նոր ռադիո»-ի եթերում ձայնագրելու օրիգինալ սինգլ։