Արմավիրի դպրոցում վերսկսել են հայոց լեզվի դասերը
21 Փետրվարի 2024, 21:53
Ռուսաստանի Արմավիր քաղաքի թիվ 25 միջնակարգ դպրոցում վերսկսել են հայոց լեզվի դասերը, որը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միության Արմավիր քաղաքի տեղական բաժանմունքը:
Անցած տարի դպրոցում ստեղծվել է 6 ուսումնական խումբ, որոնցից յուրաքանչյուրում հայերեն սովորել է 12-15 երեխա:
Երեխաներին հայերեն դասավանդում է 30 տարվա մանկավարժական փորձ ունեցող Վալենտինա Հովհաննիսյանը: