Արմավիրի ձյուդոյի միջմարզային մրցաշարում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրել են հայ մարզիկները

12 Հունվարի 2024, 01:00

Սպորտ

Կրասնոդարում կայացել է ձյուդոյի 2010-2012թթ. ծնված պատանիների միջտարածաշրջանային մրցաշարը:

Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տելեգրամյան ալիքը:

Մրցաշարի հաղթող է դարձել Ալբերտ Բադայանցը: Հայազգի մարզիկ Գոռ Կարապետյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Բոգդան Խաթայանն ու Բենիամին Հայրապետյանը նվաճել են բրոնզե մեդալ: