Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

18 Հունիսի 2025, 09:20

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝

1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին։