Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» ֆիլմը գլխավորել է ռուսական կինովարձույթը
16 Դեկտեմբերի 2024, 13:48
Ռուսաստանում հանգստյան օրերի լավագույն թողարկումը, նախնական տվյալներով, հայ ռեժիսորներ Արմեն Անանիկյանի և Կարեն Զախարովի «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» արկածային ընտանեկան ֆիլմն է:
Նշվում է, որ ֆիլմը վաստակել է 160 միլիոն ռուբլուց մի փոքր ավելի, ինչը 66%-ով գերազանցում է 2023 թվականին արտոնագրի առաջին մասի մեկնարկային ցուցանիշները: