Արմեն Անանիկյանի «Արտեկ»-ի մասին ֆիլմի նկարահանումներին մասնակցել է 3,5 հազար երեխա
26 Մայիսի 2025, 19:14
«Fresh Film» կինոընկերության «Արտեկը հարյուրամյակի միջով» ֆիլմի նկարահանումներին մասնակցել է 3,5 հազար երեխա։ Այս մասին հայտարարել է ֆիլմի պրոդյուսեր Արմեն Անանիկյանը: Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներին մասնակցել է նաև Միխայիլ Գալուստյանը։
«Հերթափոխը շատ ծանր էր, 3,5 հազար երեխա մինչև ֆիլմի ավարտը։ Պետք է բոլորին հասցնել նկարահանել որոշակի ժամանակում, չէ որ երեխաները պետք է գնան քնելու»,- ասել է Անանիկյանը «ՏԱՍՍ»-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև նշել է, որ «Արտեկ» ճամբարի ղեկավարությունն ու աշխատակիցները խնամքով են վերաբերվում կենտրոնի ավանդույթների պահպանմանը: Հենց այդ մասին էլ նկարահանող խումբը փորձել է պատմել, ուստի նախքան նկարահանումները, նրանք ուսումնասիրել են պատմական բոլոր իրադարձությունները, որոնք կապված են այս վայրի հետ։
Նշենք, որ 2025 թվականի հունիսի 16-ին լրանում է «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի հիմնադրման 100-ամյակը:


