Արմեն Անանիկյանի ֆիլմը՝ «Большая цифра» մրցանակի դափնեկիր
19 Փետրվարի 2026, 20:42
Ռուսաստանում տեղի է ունեցել բազմաալիքային թվային հեռուստատեսության ոլորտում ազգային «Большая цифра» մրցանակի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Կարեն Զախարովի և Արմեն Անանիկյանի «Արտեկ. դարերի միջով» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Միխայիլ Գալուստյանը, միանգամից մի քանի անվանակարգերում արժանացել է մրցանակի։
Հանդիսատեսի քվեարկության արդյունքներով «Большая цифра» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Արտեկ. դարերի միջով»-ը։ Ֆիլմը հաղթել է նաև «Սեփական արտադրության օրիգինալ ֆիլմեր» անվանակարգում և արժանացել հանդիսատեսի համակրանքի մրցանակին։
Ժյուրին «Ընտանեկան ֆիլմ» անվանակարգում լավագույն ֆիլմ է ճանաչել պրոդյուսերներ Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Շուրիկի անհավանական արկածները» կատակերգությունը։ Կարեն Մանասերյանը եղել է օպերատոր։ Ֆիլմի օպերատորը Կարեն Մանասերյանն է։