Արմեն Գրիգորյան․ ռուսական ռոքի «հայրը»

03 Դեկտեմբերի 2023, 13:25

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ռոք երաժիշտ, «Կրեմատորի» խմբի հիմնադիր և երգահան Արմեն Գրիգորյանը ծնվել է Սերգեյ Արիստակեսովիչի ընտանիքում, ով ավիաշինարար էր և դիվանագետ-արևելագետ։ Մայրը՝ Աիդա Միխայլովնան, ծնվել Է Գորիս քաղաքում, եղել է մանրէաբան։

Արմենը ֆուտբոլով զբաղվել է վաղ մանկությունից, եղել է Մոսկվայի Լենինգրադի շրջանի չեմպիոն։ Դեռևս դպրոցական տարիքում Գրիգորյանը հիմնել է «սև կետեր» խումբը, զարմանալի չէ, որ նրա կարիերան կանխորոշված էր:

1983 թվականին իր համակուրսեցի Վիկտոր Տրոեգուբովի հետ ստեղծում է «Կրեմատորիում» ռոք խումբը, որը ելույթ է ունենում բնակարաններում և արագորեն ձեռք բերում հայտնիություն մոսկովյան ռոք շրջանակներում, իսկ ավելի ուշ նրանց մասին իմացավ ամբողջ Խորհրդային Միությունը։

1988 թվականից «Կրեմատորիումը» սկսեց շրջագայել երկրով մեկ, և երկրպագուների բանակն ամեն անգամ համալրվում էր։ Արդյունքում Գրիգորյանին հաջողվել է հավաքել կազմ, որը հանդես է գալիս մինչ օրս։

Արմեն Գրիգորյանը համարվում է ռուսական ռոքի «հայրերից» մեկը, իսկ «Կրեմատորիում» խումբն առաջատար տեղ է զբաղեցնում Ռուսաստանում ռոք երաժշտության զարգացման գործում ունեցած ներդրումներով: Ի դեպ՝ 2023 թվականին խումբը նշում է իր 40-ամյակը։

«Կրեմատորիում» խմբի ամենահայտնի հիթերից են «Տգեղ Էլզան», «Փոքրիկ աղջիկը» և այլն։

Գրիգորյանը ոչ միայն երաժիշտ է, այլև գերազանց նկարիչ, նա բացել է մի շարք անհատական ցուցահանդեսներ և թողարկել սեփական աշխատանքների կատալոգը:

Հիմա եթերում