Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

24 Մայիսի 2025, 11:50

Քաղաքականություն

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրագույն ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին հայտնել են խորհրդի գրասենյակից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը։

«Մայիսի 28-ին՝ կապված Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցության հետ, ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել է խորհրդի գրասենյակը։