Արմեն Գրիգորյանը հավանական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև տարեվերջ
04 Հունիսի 2023, 21:39
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հավանական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2023 թվականի ավարտը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Եթե այդ ինտենսիվությունը պահպանվի և լինի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, ապա հնարավորություն կա մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
Մենք տրամադրված ենք հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը», — Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գրիգորյանը։