Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ Դոհայում պանելային քննարկման կմասնակցի

04 Դեկտեմբերի 2025, 10:25

Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա:

ԱԽ քարտուղարը «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։