Արմեն Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել վետերանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

08 Հոկտեմբերի 2025, 11:35

Սպորտ

Հայ ըմբիշ Արմեն Կարապետյանը (70 կգ) դարձել է 2025 թվականի վետերանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Մրցաշարն անցկացվում է հոկտեմբերի 7-12-ը Բուդապեշտում։

Երրորդ տեղի համար պայքարում Կարապետյանը վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Զվիադ Գվիլավայի նկատմամբ՝ 5:2 հաշվով։

Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել Գերմանիան ներկայացնող Յոհաննես Ուխոենհոլտը, իսկ արծաթե մեդալը նվաճել է Ղազախստանը ներկայացնող մարզիկ Նուրան Սերիկբոլը։

Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն ևս երեք ըմբիշ, ովքեր կշարունակեն պայքարը աշխարհի մեդալների համար։