Արմեն Մաշաքարյանը՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարում բրոնզե մեդալակիր

09 Սեպտեմբերի 2024, 20:17

Սպորտ

Գրոզնիում սեպտեմբերի 7-ին ավարտվել է Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ախմատ-Խաջի Կադիրովի հիշատակին տղամարդկանց բռնցքամարտի 16-րդ միջազգային մրցաշարը։

Հայաստանից մինչև 67 կգ քաշային Արմեն Մաշաքարյանը նվաճել է բրոնզե մեդալը։

Մրցաշարին մասնակցում էին բռնցքամարտիկներ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի 16 երկրներից։