Արմեն Նազիկյանը Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմի է նկարահանում

28 Սեպտեմբերի 2024, 19:22

Մշակույթ

Սեպտեմբերի 28-ին Դոնեցկում կսկսվեն նոր պատմական ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը Արմեն Նազիկյանն է։ Բազմասերիանոց այս ֆիլմը «Գազպրոմ մեդիա հոլդինգի» և «Տրիիքս մեդիայի» համատեղ նախագիծն է։

Նկարահանումներին կմասնակցի ավելի քան 760 մարդ՝ թատրոնի և կինոյի պրոֆեսիոնալ դերասաններ Ռոստովից և Տագանրոգից, իսկ զանգվածային տեսարաններում կնկարահանվեն քաղաքի բնակիչները:

Կինոդրաման կպատմի Հայրենական մեծ պատերազմի տարիներին Տագանրոգում ընդհատակյա շարքերում գերմանաֆաշիստական զավթիչների դեմ պայքարող երիտասարդների սխրանքի մասին: