Արմեն Պետրոսյանը կպայքարի UFC-ի տիտղոսի համար
07 Փետրվարի 2024, 09:46
Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը Լաս Վեգասում տեղի կունենա UFC Fight Night հերթական մրցաշարը: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արմեն Պետրոսյանի մենամարտը բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրայի հետ:
Արմեն Պետրոսյանը ММА էր եկել պրոֆեսիոնալ քիք-բոքսինգից։ Ռուսաստանում նա հանդես է եկել Fight Nights-ում, իսկ 2021 թվականին պայմանագիր է կնքել UFC-ի հետ։
Աշխարհի ուժեղագույն լիգայում նա անցկացրել է չորս մենամարտ, որոնցում տարել է երեք հաղթանակ: Այս պահին Պետրոսյանը երկու հաղթանակ ունի Էյջ Դոբսոնի և Քրիստիան Դանկանի նկատմամբ: