Արմեն Սարգսյանին պատկանող S8 Capital հոլդինգը գնել է «Ակվարիուս»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը
22 Օգոստոսի 2025, 20:28
Գործարար Արմեն Սարգսյանին պատկանող «S8 Capital» հոլդինգը գնել է համակարգչային տեխնիկա մշակող և մատակարարող «Ակվարիուս»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Գործարքի գումարը կարող է հասնել 80 միլիարդ ռուբլու, հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի աղբյուրներից մեկը վաճառված բաժնեմասի չափը բնութագրել է որպես «76%-ին մոտ»։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ գործարքը կարող է իրականացվել հատուկ նշանակության ընկերության՝ SPV-ի միջոցով։
«Հաշվի առնելով «Ակվարիուս»-ի պարտքերը, վերահսկիչ փաթեթի պայմանական «պրեմիան», պոտենցիալ շուկան, վերջին տարիների եկամուտը, արտադրական հզորությունները և դրանց ծանրաբեռնվածությունը, ամենայն հավանականությամբ, գործարքի գումարը 50-80 միլիարդ ռուբլու սահմաններում է»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ վերահսկիչ փաթեթի վաճառքը «Ակվարիուս»-ի համար նշանակում է «պետական և պետական ընկերությունների շուկայի սահմաններից դուրս գալու հնարավորություն, ինչի հետ կապված են ընթացիկ ֆինանսական խնդիրները»։
Չնայած «S8 Capital»-ը բազմապրոֆիլ հոլդինգ է, դրա կազմում նախկինում չեն եղել ակտիվներ, որոնք կապված են ՏՏ սարքավորումների հետ, հավելել է աղբյուրը։