Արմեն Թումասյանը Դուբնայում ելույթ է ունեցել մասնիկների ֆիզիկայի սեմինարին
15 Օգոստոսի 2024, 10:05
Ռուսաստանի Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջազգային հանդիպումների տանը տեղի է ունեցել «Մասնիկների ֆիզիկայի փորձարարական մեթոդներ» խորագրով միջազգային սեմինար՝ նվիրված ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Գոլուտվինի հիշատակին: Միջոցառումը նվիրված էր ականավոր գիտնականի ծննդյան 90-ամյակին:
Սեմինարին զեկույցով հանդես է եկել SPD համագործակցության խորհրդի նախագահի տեղակալ Արմեն Թումասյանը Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից:
Մասնիկների ֆիզիկայի բնագավառում ժամանակակից փորձերի զարգացման արդիական հարցերի քննարկումներին մասնակցել է ավելի քան 100 գիտնական: