Արմենակ Նազիկյանը` սկզբունքային քահանայի մասին ֆիլմի ռեժիսոր

07 Սեպտեմբերի 2024, 00:12

Մշակույթ

Սեպտեմբերի 8-ին ռուսական Հինգերորդ ալիքը կսկսի ցուցադրել «Իրականը» դետեկտիվ ֆիլմի պրեմիերային դրվագները, որի ռեժիսորն է Արմենակ Նազիկյանը։

Սերիալի գլխավոր հերոսը գավառական եկեղեցու քահանա Հայր Ալեքսանդրն է։ Նրա՝ սկզբունքներին հավատարիմ մնալը մեծապես խանգարում է տեղի քաղաքապետին բյուջեի հաշվին բարելավել իր ֆինանսական վիճակը։ Ուստի քահանան ու քաղաքապետը դառնում են թշնամիներ:

Ինքը՝ հայր Ալեքսանդրը, բախվում է դժվարին փորձությունների։ Քահանան սկսում է կասկածել կյանքի ուղու իր ընտրության ճիշտությանը։