Արմինե Անդայի ֆիլմը կցուցադրվի Ավստրիայի կինոփառատոնում

17 Մայիսի 2025, 11:26

Մշակույթ

Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի մայիսի 14-18-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայանալիք «Cinema Talks Festival» փառատոնի մրցութային ծրագրում:

12 րոպեանոց անիմացիոն ժապավենը, որի սցենարը գրել են ռեժիսոր Արմինե Անդան և Ռոման Բալայանը, իսկ երաժշտությունը հեղինակել է կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, արդեն 20-ից ավելի մրցանակների է արժանացել տարբեր միջազգային փառատոններում:

«Թռչող տերևների երգը» հայկական «HOSHKI FILM» ընկերության և իրանական «Hoorakhsh Studios» ընկերության համատեղ արտադրության առաջին հայ-իրանական անիմացիոն ֆիլմն է: Ֆիլմի սցենարի ստեղծմանը մասնակցել է նաև հայտնի հայ ռեժիսոր Ռոման Բալայանը: Կոմպոզիտորը Միքայել Օսկանյանն է, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը:

Հիմա եթերում