Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ի կինոփառատոնի մրցանակին
10 Հոկտեմբերի 2024, 16:53
Հայ ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Լոս Անջելեսում կայացած «Arpa International Film Festival» փառատոնում ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ:
«Թռչող տերևների երգը» հայկական «HOSHKI FILM» ընկերության և իրանական «Hoorakhsh Studios» ընկերության համատեղ արտադրության առաջին հայ-իրանական անիմացիոն ֆիլմն է: Ֆիլմի սցենարի ստեղծմանը մասնակցել է նաև հայտնի հայ ռեժիսոր Ռոման Բալայանը: Կոմպոզիտորը Միքայել Օսկանյանն է, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը: