Armspyurk.com կայքում մեկնարկել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու

12 Փետրվարի 2026, 11:35

Հայեր

Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հայտարարվել է ստորագրահավաք։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին, կարող են այցելել Armspyurk.com կայք և արտահայտել իրենց դիրքորոշումը՝ ստորագրելով խնդրագիրը։

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ զավակներս, խորապես մտահոգված ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողություններով, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել մեր Սուրբ Եկեղեցին։ Մեր նախնիների երկիրը Տիրոջ կամոք դարձել է աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։ Այսօր Եկեղեցին վտանգված է իշխանությունների գործողությունների պատճառով»,- նշվում է խնդրագրում։