Առնո Բաբաջանյանի հուշարձանը
20 Ապրիլի 2024, 21:05
«Առնո՞։ — Չէ, Առնո, չէ․․․Դե չէ, սա, իահրկե, Առնոն է»
Էքսպրեսիվ, չարաճճի և զգացմունքային՝ նա ընկղմվեց երաժշտության մեջ մինչև իր խորքերը՝ այնտեղից հանելով անհավանական նոտաներ, որոնք աստղերի պես փայլում էին նրա երկար մատների ծայրերին։ Ահա այսպես են հիշում Առնո Բաբաջանյանին նրա ընկերներն ու մտերիմները։
Խորհրդային և հայ ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ և դաշնակահար Առնո Բաբաջանյանի (1921-1983 թթ.) հուշարձանը տեղադրվել է երկու անգամ, քանի որ առաջին տարբերակը ապամոնտաժվել է քննադատության տարափի պատճառով: Ոմանց դուր չեկավ կոմպոզիտորի հսկայական ձեռքերը, նրա քիթը և անհամաչափությունը քանդակի։ Ի վերջո, 2003 թվականի հուլիսի 4-ին, անցնելով տարբեր վայրիվերումներով, հուշարձանը տեղադրվեց քաղաքի «Կարապի լիճ» զբոսայգում։
Անցնելով ժամանակի փորձությունը՝ բոլորի կողմից սիրված Առնո Բաբաջանյանի արձանը դարձել է Երևանի գրավչության յուրօրինակ կենտրոն և անբաժանելի մաս:
Բրոնզե քանդակի հեղինակը Դավիթ Բեջանյանն է, գրանիտե պատվանդանի ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը: