Առնո Տեր-Սահակովն առաջին հայն է, որ բարձրացել է երեք «ութհազարանոց» գագաթների վրա
27 Սեպտեմբերի 2024, 00:15
Լատվիահայ համայնքի ղեկավարներից մեկը՝ լեռնագնաց Առնո Տեր-Սաակովը, հաջող վերելք է կատարել Մանասլու լեռան գագաթ (8 163 մ):
«Այսպիսով նա դարձել է առաջին հայը, ով բարձրացել է երեք «ութհազարանոց» գագաթների վրա», — ասվում է Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջում:
2023 թվականի ամռանը նա բարձրացել էր աշխարհի երկրորդ գագաթը՝ K2 (8611 մետր), իսկ 2019 թվականին աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի (8848 մետր) գագաթը:
Մանասլուն աշխարհի ութերորդ ամենամեծ լեռն է։ Համարվում է Հիմալայներում գտնվող Մանսիրի-Հիմալ լեռնաշղթայի մի մասը։