Արոնյանը հաղթեց Նակամուրային և դուրս եկավ Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

18 Հուլիսի 2025, 19:43

Սպորտ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam» սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվեցին հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիաներում Արոնյանն առավելության հասավ՝ 1.5։0.5 հաշվով։

Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի հետ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանը։

Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը կստանա 200 հազար դոլար։