«Առողջ ապրելակերպ»․ Գյումրիում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ

10 Մայիսի 2023, 20:10

Հայեր

Հանրակրթական 8 դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտներ, առողջության առաջնային պահպանման օղակի, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, հարյուրավոր գյումրեցիներ հնարավորություն են ունեցել մայիսի 10-ին մասնակցելու «Առողջ ապրելակերպ» արշավի շրջանակներում անցկացված քայլարշավի, սպորտային տարատեսակ խաղերի, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման օղակի տաղավարներում անցնե այս մասին «»լու սքրինինգային տարբեր հետազոտություններ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

««Առողջ ապրելակերպն» իր առողջ արշավներով հասել է Շիրակի մարզ: Հանրային արշավի այսօրվա կանգառը Գյումրին է:

«Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսը իրենցն է տարին տասներկու ամիս` կեսկատակ-կեսլուրջ ասում են մշակույթի և սպորտի մայրաքաղաքի բնակիչներն ու մեծ ակտիվությամբ մասնակցում առողջապահության նախարարության հանրային արշավին»,- ասվում է գրառման մեջ:

«Առողջ հասարակության հիմքում առողջ ապրելակերպն է»,- գյումրեցիներին ողջունելով՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու վստահեցրել, որ նման միջոցառումներ կազմակերպվելու են բոլոր մարզերում այնքան ժամանակ, մինչև առողջ ապրելակերպը իսկապես սովորություն դառնա:

Ըստ աղբյուրի՝ հանրակրթական 8 դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտներ, առողջության առաջնային պահպանման օղակի, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, հարյուրավոր գյումրեցիներ հնարավորություն ունեին մասնակցելու քայլարշավի, սպորտային տարատեսակ խաղերի, ինչպես նաև ԱԱՊ օղակի տաղավարներում անցնելու սքրինինգային տարբեր հետազոտություններ:

Նշվում է, որ մայիսի 17-ին «Առողջ ապրելակերպի» արշավին հնարավորություն կունենան մասնակցել Լոռու մարզի բնակիչները:

Հիմա եթերում