Առողջական վիճակից ելնելով՝ Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել դատական նիստին. փաստաբանների թիմ

13 Հունվարի 2026, 12:55

Քաղաքականություն

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին:

Այս մասին հայտարարություն  է տարածել Միքայել Սրբազանի փաստաբանական խումբը։

Դեկտեմբերի 26-ին հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։