Առողջություն, շնորհակալություն. Alpha News-ի բացառիկ հարցազրույցը` Բրյանսկի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած հայ ուղևորի հետ
01 Հունիսի 2025, 14:02
Ռուսաստանի Բրյանսկի մարզում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ըստ ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությանը՝ Բրյանսկի մարզում գտնվող Վիգոնիչի- Պիլշինո երկաթուղային հատվածում պայթյունի հետևանքով փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որի բեկորներն ընկել են դրա տակ անցնող մարդատար գնացքի վրա։
Մեր հայրենակից Սամվել Գրիգորյանը, ով գտնվում էր գնացքում, Alpha News-ի թղթակցին պատմել է տեղի ունեցածից որոշ մանրամասներ:
«Խուճապ չկար, մենք իրար ինչով կարողանում էինք, օգնում էինք։ Պայթյուն չի եղել»» — ասել է Գրիգորյանը և շնորհակալություն հայտնել հայերենով։