Արսեն Բաղրյանը բրոնզե մեդալ է նվաճել Ուշուի 2025 թվականի աշխարհի առաջնությունում
08 Սեպտեմբերի 2025, 13:48
Հայ մարզիկ Արսեն Բաղրյանը (60 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր 2025 թվականի Ուշուի աշխարհի առաջնությունում սանդայի կարգում։ Մրցումները կայացել են Բրազիլիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 1-7-ը։
Մեդալին հասնելու ճանապարհին Բաղրյանը վստահ հաղթանակներ է տարել Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել է Չինաստանի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ: