Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը՝ միջազգային մրցաշարի հաղթողներ
06 Հունիսի 2024, 20:20
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող UWW միջազգային վարկանիշային մրցաշարում 61 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը եզրափակիչում 4։1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։
Հայաստանը ներկայացնող մյուս երկու ըմբիշները՝ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը այս մրցումներում հանդես եկան միևնույն՝ 70 կգ քաշային կարգում, ու հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, հասան եզրափակիչ։ Բայց եզրափակիչ գոտեմարտը հայ երկու ըմբիշների միջև չկայացավ, քանի որ Թևանյանը հրաժարվեց գորգ դուրս գալ։ Այսպիսով UWW վարկանիշային մրցաշարում մենք ունեցանք երկու ոսկե, և մեկ արծաթե մեդալակիր։