Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

08 Ապրիլի 2025, 16:08

Սպորտ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ի երեկոյան:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: