Արսեն Հարությունյանը, հաղթելով թուրք մրցակցին, դարձել է ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

17 Փետրվարի 2024, 20:30

Սպորտ

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, հաղթելով թուրք Մուհամետ Կարավուշին, 4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հայ մարզիկը թուրք մրցակցին հաղթեց 10։0 հաշվով։ Գոտեմարտը տևեց ընդամենը 52 վայրկյան։