Արսեն Հովհաննիսյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի «Большой Гостиный двор»-ի գլխավոր տնօրեն
13 Հունվարի 2024, 20:00
Սանկտ Պետերբուրգի «Большой Гостиный двор» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արսեն Հովհաննիսյանը: Ընկերության ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել վերջին 19 տարվա ընթացքում առաջին անգամ։
Հովհաննիսյանը նաև «Babochka» հագուստի բուտիկների ցանցի սեփականատերն է և ղեկավարում է անշարժ գույքի առքուվաճառքի միջնորդական ծառայություններ մատուցող «Элит Клаб Риэлти» ՍՊԸ-ն:
«Большой Гостиный двор»-ը պատմական հուշարձան է և Ռուսաստանի ամենահին հանրախանութը։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի հենց կենտրոնում՝ Նևսկի պողոտայում։ Այն միշտ եղել և մնում է ոչ միայն առևտրի կենտրոն, այլև հանդիպումների և հաղորդակցության վայր, քաղաքի հասարակական և մշակութային կյանքի կենտրոն: Այստեղ ոչ միայն առաջարկում են բարձրորակ ապրանքների և ծառայությունների հսկայական տեսականի, այլև ստեղծում են տոնական մթնոլորտ, լավ տրամադրություն, տեղի են ունենում նաև համերգներ, կրկեսային ներկայացումներ, մրցույթներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ: