Արսեն Ջալավյանը՝ ռուսական «Ձայնը» նախագծում
30 Մարտի 2024, 14:45
Ռուսական Առաջին ալիքի «Ձայնը» շոուին ելույթ կունենա Պյատիգորսկ քաղաքի բնակիչ Արսեն Ջալավյանը: Տաղանդավոր երիտասարդ մասնակիցն աչքի է ընկնում իր հիանալի վոկալով։
Նրա մասնակցությամբ եթերը թողարկվել է ուրբաթ օրը:
Արսեն Ջալավյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Մանկուց սիրել է երգն ու երաժշտությունը։ Պատանեկության տարիներին Արսենը շատ խնդիրներ է ունեցել ձայնի շատ բարձր տեմբրի պատճառով, սակայն արդյունքում ընդունել է իրեն և իր վոկալային առանձնահատկությունները: Այժմ Պյատիգորսկի օպերետի թատրոնի դերասան է։