Արսեն Ջուլֆալակյան. Սպորտում հաղթանակ կերտողը
08 Մայիսի 2024, 21:44
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մայիսի 8-ին լրանում է հունահռոմեական ոճի հայ անվանի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ծննդյան 37-ամյակը:
Ջուլֆալակյանը ծնվել է Գյումրիում, խորհրդային նշանավոր ըմբիշ, աշխարհի ու օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում։
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ Հետագայում ընդունվել է ասպիրանտուրա և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Արսենը հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել դեռ 11 տարեկանից։ 2002 թվականին մասնակցել է Հայաստանի պատանեկան առաջնությանը, որտեղ հաղթող է դարձել իր քաշային կարգում: 2003 և 2004 թվականներին հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնություններում:
2004 թվականին ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ, 2007 թ-ին՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։
Ջուլֆալակյանը զգալի հաջողությունների է հասել 2008 թվականին մեծահասակների միջազգային մակարդակում՝ դառնալով Վիլնյուսում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող։
2021 թվականին Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։