Արսեն Պետրոսյանն աշխարհին կներկայացնի հայկական դուդուկը

10 Հուլիսի 2024, 19:10

Մշակույթ

Հայտնի հայ երաժիշտ, դուդուկի վարպետ Արսեն Պետրոսյանը հուլիսի 21-ին «Festival Un Violon sur le Sable»-ի շրջանակներում ելույթ կունենա Ֆրանսիայում: Այս մասին գրում է «Armenian Assembly» տելեգրամ ալիքը:

Հուլիսի 25-ին երաժիշտն իր «Արսեն Պետրոսյան քառյակ»-ի հետ հանդես կգա Հնդկաստանի Բանգալոր քաղաքում։

Արսեն Պետրոսյանն այս տարի արդեն համերգներով հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում և Ռումինիայում: