Արսեն Պետրոսյանն աշխարհին կներկայացնի հայկական դուդուկը
20 Հուլիսի 2024, 22:46
Հայտնի հայ երաժիշտ, դուդուկի վարպետ Արսեն Պետրոսյանը վաղը` հուլիսի 21-ին, «Festival Un Violon sur le Sable»-ի շրջանակներում ելույթ կունենա Ֆրանսիայում: Այս մասին գրում է «Armenian Assembly» տելեգրամ ալիքը:
Հուլիսի 25-ին երաժիշտն իր «Արսեն Պետրոսյան քառյակ»-ի հետ հանդես կգա Հնդկաստանի Բանգալոր քաղաքում։
Արսեն Պետրոսյանն այս տարի արդեն համերգներով հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում և Ռումինիայում: